Պայմաններ ստեղծել, որ մեր երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն. Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է հայաստանյան վերջին զարգացումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ Հայաստանում շարունակելու է բարեգործական ծրագրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում, նա նշեց, որ անկախ իշխանությունների փոփոխությունից, ինքը շարունակելու է իր գործունեությունը:

«Արել ենք, անում ենք և շարունակելու ենք անել մեր գործը, անկախ նրանից, թե ովքեր են իշխանությունում: Կոնկրետ մեր գործի հետ կապված ոչինչ չի փոխվել»,-ասաց Ռուբեն Վարդանյանը: Լրագրողների հարցին, թե գործադիրում նոր իշխանությունների պարագայում արդյո՞ք ներդրումային միջավայրի բարելավում չի նկատվում, Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ ինքը Հայաստանում բարեգործությամբ է զբաղվում:

Ինչ վերաբերում է երկրում իրավիճակային փոփոխությանը, ապա Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ Հայաստանում մթնոլորտ է փոխվել, երիտասարդությունը ժպտում է:

«Երիտասարդությունը հավատաց, որ կարող է իրավիճակի վրա ազդել, փոփոխություն կատարել: Մեր նպատակն է աշխատել, այնպիսի պայմաններ ստեղծել, որ երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նա փոփոխությունների ընթացքում սատարում էր Նիկոլ Փաշինյանին, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ ինքը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի կարող սատարել կամ չսատարել: Նա հույս հայտնեց, որ նոր կառավարությունն իր հայտարարած ծրագրերը կյանքի կկոչի: «Տեսնենք, ժամանակ է պետք, դեռ 20 օր է անցել, եկեք սպասենք»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են