Հայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ.ՀՀ ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Վրաստանը հարաբերություններում դինամիկ զարգացում են արձանագրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյակին նվիրված ընդունելությանը:

«Շնորհավորում եմ Վրաստանի ազգային տոնի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Ինձ համար պատիվ է մասնակցել մեր բարեկամ երկրի համար այս կարևոր տոնակատարությանը, որի առիթն ընձեռվել է մեկ դար առաջ, երբ վրաց ժողովուրդը անկախության նվիրական գաղափարը կյանքի կոչելու և նորագույն պատմությունը կերտելու բացառիկ հնարավորություն ստացավ»,-ասաց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով, հայ-վրացական հարաբերությունների տարեգրությունը հարուստ է եղբայրական ժողովուրդների բարեկամության ավանդույթներով և քաղաքակրթական բազմաթիվ ընդհանրություններով: Անհիշելի ժամանակներից ի վեր, բնակվելով կողք կողքի, մեր ժողովուրդները կիսել են միմյանց վիշտն ու ուրախությունը:

Նախարարը նկատեց, որ այսօրվա տոնակատարությունը բացառություն չէ: Խորհրդնշական է, որ հայկական տոնացույցով էլ օրեր հետո նշելու է Հայատանի առաջին Հանրապետության 100-ամյա տարեդարձը: Նա նշեց, որ դարեր շարունակ հայ և վրաց ժողովուրդներն ուս ուսի պայքարել են հանուն իրենց հայրենի հողում ազատ ապրելու, արարելու իրավունքի համար:

«Այսօր մեկ դարյա փորձառությամբ հարստացած և որպես ինքնիշխան պետություններ աշխարհի քաղաքական քարտեզի վրա կրկին վերահաստատված մեր երկու երկրների հարաբերությունները, դինամիկ զարգացում են արձանագրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում և թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ: Ասվածիս վառ վկայությունն է Հայաստանի Հանրապետության նախագհի մասնակցությունը Թբիլիսիում Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանական միջոցառումներին: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք նոր ազդակ հաղորդելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն, ի շահ մեր երկու ժողովուրդների եղբայրական կապերի ամրապնդմանը: Պատեհ առիթն օգտագործելով՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում եմ Վրաստանին ու վրաց ժողովրդին բարօրություն և բարգավաճում բազում ձեռքբերումներով ուղեկցվող զարգացման վերընթաց ճանապարհ»,-ասաց նախարարը:

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել