Սպորտ

Հայ շախմատիստները «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի առաջատարներից են 

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստները «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի առաջատարներից են 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կիրիշի քաղաքում շարունակվում է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հեղինակավոր այս ստուգատեսում Հայաստանն ունի երեք պատվիրակ՝ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը:

8-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը առաջատարների շարքում են: Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն ունեն 5,5- ական միավոր:

Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և կավարտվի մայիսի 26-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում