Հասարակական

Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան. ՀՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները պետք է շարունակեն խորանալ տարբեր ոլորտներում: Այս մասին նա ասաց մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով մայիսի 25-ին Վրաստան նախատեսվող այցին:

«Կարծում եմ` Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները դրական են: Հույս ունեմ, որ այն օրերին, երբ ես կրկին ծառայում եմ մեր պետությանը, այս հարաբերությունները կխորանան: Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք: Երկու ժողովուրդները երկար տարիներ միասին են աշխատել: Ըստ իս` երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խորանան տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախագահը:

Նա շեշտեց, որ ժամանակն է` վրացի ընկերները, բարեկամներն այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում