Սպորտ

Հայ պատանիները դարձել են Ֆրանսիայի առաջնության փոխչեմպիոններ 

1 րոպեի ընթերցում

Հայ պատանիները դարձել են Ֆրանսիայի առաջնության փոխչեմպիոններ 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի շախմատի պատանիների (8-16 տարեկան) թիմային առաջնությունում ֆրանսահայ պատանիները «Լեման» թիմի կազմում դարձել են Ֆրանսիայի փոխչեմպիոններ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆրանսիայից: Առաջնությանը մասնակցել է 16 թիմ: Լեման քաղաքի համանուն թիմի կազմում հանդես են եկել Ռուբեն Հարությունյանը (15 տարեկան), Սաֆար Հարությունյանը (14 տարեկան), Սամվել Ապրեսյանը (10 տարեկան), Արիադնա Ապրեսյանը (9 տարեկան): Թիմի մյուս անդամները ֆրանսիացիներ են:

Պատանիների առաջնությունը համարվում է Ֆրանսիայի էլիտար առաջնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում