Սփյուռքի նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 21-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը համոզմունք հայտնեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները առաջիկայում ավելի կզարգանան ու կընդլայնվեն: Մխիթար Հայրապետյանը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, նշեց, որ սփյուռքի հետ աշխատում են նաև կրթության, մշակույթի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի և այլ նախարարություններ: Նախարարը մասնավորապես նշեց. «Երկրում դրական մթնոլորտ է ստեղծվել, ժողովուրդը սպասում է փոփոխությունների: Մարդիկ հավատացել են, վստահել են մեզ, պետք է արդարացնենք այդ վստահությունը: Սփյուռքը շատ բազմազան է, բազմաշերտ, պետք է աշխատել բոլոր կառույցների ու կազմակերպությունների հետ: Պետք է ակտիվ գործակցենք հատկապես երիտասարդների հետ, կոնկրետ քայլեր անենք»:

Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ ուրախ են ընդլայնել համագործակցության շրջանակները նոր Հայաստանում: «Ողջունում ենք արևոտ, ժպտացող հեղափոխությունը, որի շնորհիվ աշխարհը ավելի լավ ճանաչեց հայերին: Այսօր ոգևորված է նաև հայկական սփյուռքը, հատկապես, երիտասարդ սերունդը: Նրանք ավելի զարգացած են, առաջադեմ, լավատես և ճկուն, տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին: Շատերն են ուզում վերադառնալ, բնակվել ու աշխատել Հայրենիքում», - հավելեց դեսպանը:

Քննարկվեցին կրթության, նորագույն տեխնոլոգիաների, տնտեսության բնագավառներում համագործակցության, Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 2018թ.-ի գագաթաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ