Քաղաքականություն

Նախատեսվում է ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափ

1 րոպեի ընթերցում

Նախատեսվում է ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափ: Հայաստանի Ազգային ժողովում Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաբլոյանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնահարցերին։ «Հայաստանը և Կիպրոսը միջազգային հարթակներում մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումներին, խնդիրների կարգավորման հարցերին», - ասաց նա։

Արա Բաբլոյանն ընդգծեց, որ քննարկվել են նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կյանքի կոչման գործընթացին վերաբերող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում