Նարեկ Աբգարյանը մեկ ամիս անց կմենամարտի գոտու համար
1 րոպեի ընթերցում
![Նարեկ Աբգարյանը մեկ ամիս անց կմենամարտի գոտու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/934190.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի ընդամենը մեկ ամիս անց:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց բռնցքամարտիկը: «Այս մենամարտում պետք է պայքարեի գոտու համար, սակայն հակառակորդս վնասվածք էր ստացել: Գլխի վնասվածք էր ստացել, և բժշկական հանձնաժողովի որոշմամբ մենամարտը հետաձգվեց մեկ ամսով: Այն կկայանա հունիսի 23-ին արդեն Մադրիդում»,-ասաց Աբգարյանը:
Հանգստյան օրերին իսպանական Էլչե քաղաքում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյի շրջանակում Նարեկ Աբգարյանը 8-ռաունդանոց մենամարտում առավելության հասավ Նիկարագուան ներկայացնող Պաբլո Նարվաեզի նկատմամբ: Աբգարյանը 9 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և չի կրել ոչ մի պարտություն: