ԿԸՀ-ն նոր պատգամավորներին հանձնեց մանդատները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 16-ին անցկացված արտահերթ նիստում կայացրեց մի շարք որոշումներ՝ մանդատներ հանձնելով նոր պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին, Հայկ Կոնջորյանին՝ «Ելք»-ից, Հակոբ Հակոբյանին՝ ՀՀԿ-ին, Ռուզաննա Առաքելյանին՝ ՀՅԴ-ից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես, ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանի գրանցումը՝ հաշվի առնելով ինքնաբացարկի մասին նրա դիմումը: Բացի այդ՝ հանձնաժողովը քննեց և ընդունեց Երևանի ավագանու ՀՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներից Գրիգոր Սարգսյանի, Կարինե Մեհրաբյանի և Կարապետ Միրաքյանի ինքնաբացարկի դիմումները: Նշյալ անձինք չեն ներկայացրել պատճառաբանություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց արձանագրություններ Ազգային ժողովի «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1, 3, 4 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Մանե Թանդիլյանի մանդատները համապատասխանաբար առավելագույն ձայներ հավաքած հաջորդ թեկնածուներ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին տալու վերաբերյալ:

ԿԸՀ արձանագրությամբ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արտակ Զեյնալյանին էլ կփոխարինի Հայկ Կոնջորյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարեցրած Գրիգոր Ավալյանի մանդատը փոխանցվել է Հակոբ Գառնիկի Հակոբյանին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարեցրած Աղվան Վարդանյանի մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ռուզաննա Առաքելյանին:

Հայերեն English Русский

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին