Արթուր Դավթյանը հանրության ավելի լայն աջակցություն է ակնկալում մարտի 1-ի բացահայտման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո հանրության ավելի լայն աջակցությունն է ակնկալում 2008 թ. մարտի 1-ի դեպքերը բացահայտելու առումով: ՀՀ գլխավոր դատախազն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես այս փոփոխությունների արդյունքում ավելի շատ հանրային աջակցություն եմ ակնկալում: Օրինակ՝ նախորդ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեր հաջողությունների համար մենք պարտական ենք հանրությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազը հստակեցրեց, թե ինչ ակնկալիքներ ունի հանրությունից: «Երբ դու հրավիրում ես հարյուրավոր վկաների, հարցաքննում ես, իսկ վկան ասում է, որ տեղեկություններ չունի, սակայն մենք տվյալներ ունենք, որ ինքը կոնկրետ դեպքում տուժողի կողքին է գտնվել, չի կարող գործն առաջ գնալ: Հանրությունը հանդես է գալիս որպես վկա, տուժող, ներկայացնում է իրեն հայտնի տեղեկությունները, ներկայացնում է համապատասխան նյութեր: Վարույթը հենց ցուցմունքների վկաներն են, փորձաքննությունները, ձեռք բերված նյութերը»,- ընդգծեց Դավթյանը:

Հարցին՝ մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվելո՞ւ է, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Երբ լինեն հիմքերը, ցանկացած մեկը քննվելու է՝ ով ուզում է լինի: Ես խնդրում եմ հաշվի առնել, որ վկային հարցաքննության կանչելու համար երկու կարևոր բաղադրիչ կա. առաջինը դրա համար անհրաժեշտ հիմքերն են, մյուսը՝ վարույթ իրականացնող մարմինը ինքն է գնահատում, տակտիկական տեսակետից ելնելով, ո՞ր պահին հարցաքննի՝ այսօր, թե՞ վաղը, թե՞ նյութեր ձեռք բերի, հետո հարցաքննի»:

Հայերեն English

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները