Համահայկական նվագախմբի համերգին հնչեցին հայ ականավոր կոմպոզիտորների գործերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Համահայկական նվագախումբն իր շուրջ է համախմբել աշխարհի 21 երկրից ժամանած 90 պրոֆեսիոնալ երաժշտի: Նվագախմբի «Վերածննդից հաղթանակ» խորագրով երևանյան համերգը տեղի ունեցավ մայիսի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նվագախումբը երաժշտասերներին ներկայացրեց հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները:

«Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ դարձյալ 21 պետությունից ունենք մասնակիցներ: Զբաղվածության պատճառով այս տարի արտերկրից ժամանած երաժիշտների թիվը մի փոքր նվազել է, և նվագախումբը համալրվել է տեղացի ստեղծագործողներով: Նշեմ, որ մեկ համերգային ծրագրով հանդես ենք եկել Ստեփանակերտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:

Նրա խոսքով՝ նման ծրագրերը հայ երաժիշտների համախմբման միջոց են, նրանց հնարավորություն են տալիս վերադառնալ հայրենիք, համագործակցությունների համար հարթակ ստեղծել:

Պորտուգալիայից Հայաստան ժամանած ջութակահարուհի ՆարինեԴելլալյան ասաց, որ երկրորդ անգամ է մասնակցում հրաշալի նախաձեռնությանը, որի միջոցով զգում է հայ երաժիշտներին միասնական ուժը: «Ապրելով դրսում՝ բոլորս ենք համախմբման կարիք զգում: Այն տոնական տրամադրությունը, որը կա նվագախմբում, դա է փաստում: Նախագծի նպատակը նույնպես շատ կարևոր է. հայրենիք կառուցելու գործում լինի Հայաստան, թե Սփյուռք, պետք է համախմբված լինել»,-շեշտեց նա:

«Բազմաթիվ հայեր Հայաստանից մեկնել են 90-ականների սկզբին: Այս նախագիծը մեզ հնարավորություն է տալիս վերադառնալ հայրենիք և մեր ներդրումն ունենալ այստեղ»,-ընդգծեց ջութակահար Արմեն Մովսեսյանը:

Համերգային ծրագրի դիրիժորներն էին Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը, Վահան Մարտիրոսյանը: Որպես մենակատարներ ելույթ ունեցան շեփորահար Դանիել Մելքոնյանը, երգչուհի Սոնա Ռուբենյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը, օպերային երգիչներ Հովհաննես Այվազյանը (տենոր), Գուրգեն Բավեյանը (բարիտոն):

Համերգի կարևոր մասն էին կազմում Հայաստանի պետական կամերային,

Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային,

Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը:

Երաժշտական խմբագիրը Վարդուհի Մինասյանն էր, իսկ ռեժիսորը`Արամ Սուքիասյանը:

Ծրագրում հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Ավետիս Բերբերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի և մի շարք այլ ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հայերեն العربية

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը