Սպորտ

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը նոր անդամ ունի

1 րոպեի ընթերցում

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը նոր անդամ ունի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը նոր անդամ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Աննա Սարգսյանը (17 տարեկան, 2323 միջազգային վարկանիշ) Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ ընդգրկվել է Հայաստանի կանանց ազգային հավաքականում՝ հաշվի առնելով վերջերս գրանցած գոհացուցիչ արդյունքները:

Նա Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում լրացրեց կանանց միջազգային վարպետի 1-ին նորման, այնուհետև Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում՝ 2-րդ նորման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում