Մշակույթ

Գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Զորավար Անդրանիկի հուշարձանի էսքիզ-մակետների մրցույթի հաղթողը

1 րոպեի ընթերցում

Գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Զորավար Անդրանիկի հուշարձանի էսքիզ-մակետների մրցույթի հաղթողը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 12-ին կայացել է Զորավար Անդրանիկի հուշարձանի էսքիզ-մակետների մրցույթը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնող և աշխատանքային խմբերի անդամների, նվիրատուների և հրավիրված մասնագետների գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Երևանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործության մագիստրոս, երիտասարդ վանաձորցի Գեղամ Բեգջանյանի հեղինակած էսքիզը:

7-մետրանոց բրոնզաձույլ հուշարձանը տեղադրվելու է Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում` «Ինտերկապ Բարեգործական Կենտրոն ՀԿ»-ի նախաձեռնությամբ և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում