Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը մայիսի 11-ին կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Մյուս նշանակումները նույնպես առաջիկայում կլինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարել: «Այս պահին մենք կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու ծրագիր չունենք և չենք էլ հասցնի ֆիզիկապես, սակայն Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Ամեն ինչ անելու ենք, որ այդ նախարարությունը գործի ոչ միայն սփյուռքի ու հայապահպանության շրջանակում, այլև դա պետք է հայրենադարձությունը կազմակերպող և հայրենադարձությանն աջակցող հիմնական օղակը լինի»,- նշեց նա:

Դավիթ Տոնոյանը 2010-2017 թվականներին զբաղեցրել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2017-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար։

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը 2016 թվականից զբաղեցնում էր Վիգեն Սարգսյանը, ով, սակայն, մայիսի 8-ին հրապարակած տեսաուղերձում, ապա նաև մայիսի 9-ին ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ չի լինելու նոր կառավարության կազմում:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել