Սպորտ

Հանրահայտ հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը կմասնակցի Կարեն Ասրյանի հուշամրցաշարին

1 րոպեի ընթերցում

Հանրահայտ հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը կմասնակցի Կարեն Ասրյանի հուշամրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը կմասնակցի Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին, որը կանցկացվի Ջերմուկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին մասնակցելու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի երկար տարիների մարտավկա, հանրահայտ հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը, ով այս պահի դրությամբ նաև մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է: Սաշիկիրանը Հնդկաստանի քառակի չեմպիոն է և ազգային հավաքականի կազմում 2014 թվականին դարձել է շախմատի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր:

Կարեն Ասրյանի հուշամրցաշարին, այսօրվա դրությամբ, գրանցվել է 40 շախմատիստ, այդ թվում՝ 21 գրոսմայստեր, 2 կանանց գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 3 ՖԻԴԵ-ի և 1 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում