«Անմահ գունդ» ակցիայի մասնակիցները հարգեցին հերոսների հիշատակը. Նախագահ Սարգսյանը մասնակցեց քայլերթին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անմահ գունդ» խորագրով քայլերթով քաղաքացիները մայիսի 9-ին հարգեցին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակը: Այս տարի քայլերթին էր միացել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիան մեկնարկեց Ազատության հրապարակից և ավարտվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

«Մենք շատ ենք կարևորում այս քայլերթը, քանի որ այն օգնում է սերունդներին կապել միմյանց: Քիչ պետություններ կան, որտեղ այս ակցիան անցկացվում է նախագահի մասնակցությամբ»,-ասաց «Հայաստանի անմահ գունդ» ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Վարդազարյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը քայլերթին միացավ Մաշտոցի պողոտայից և ավարտեց Հանրապետության հրապարակում: Միացել էին նաև Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, ԱԺ պատգամավորներ:

«Այս օրը տարբեր երկրներում անցկացվում է քայլերթով: Մայիսի 9-ին մենք հիշատակում ենք ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի, այլև Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին»,-նշեց «Անմահ գունդ» ՀԿ-ի նախագահ Գոհար Ղումաշյանը:

Այս տարի ակցիայի մասնակիցները անհամեմատ շատ էին՝ 5000-6000: Մասնակիցներ կային ՀՀ ոստիկանության կրթահամալիրից, ՀՀ պաշտպանության նախարարությունից: Այնտեղ էին նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից տղաները: Քայլերթի մասնակիցները բարձրացրել էին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները: Ոմանք երթին էին դուրս եկել իրենց ազգական հերոսների նկարներով:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արտակ Շաբոյանը քայլերթին մասնակցում էր Քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի նկարով: «Ինքս ծառայել եմ Արմենակ Ուրֆանյանի վաշտում: Վաշտը միշտ առաջնորդվել է նրա գաղափարներով: Նա մեծ գործ է արել Ապրիլյան քառօրյայում: Նրա պահած մարտական դիրքի ճեղքման դեպքում շրջափակումը շատ հեշտ էր լինելու: Արմենակ Ուրֆանյանի սխրանքը եղավ պաշտպանական այդ շրջանի հաղթանակի առաջին քայլը»,-ասաց նա:

Արտակ Շաբոյանի խոսքով՝ Մայիսի 9-ի խորհուրդն իր համար կրկնապատկվել է հատկապես ծառայությունից հետո: «Երբ զգում ես պատերազմի շունչը, հաղթանակի խորհուրդը քեզ համար փոխվում է»,-նշեց նա:

Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի 4-րդ կուրսի կուրսանտ Հարություն Վանեսյանը քայլերթին մասնակցում եմ Արցախյան պատերազմում զոհված Տիգրան Սարգսյանի նկարով: «Այս օրը բոլոր հայերի համար տոն է: Քայլերթի խորհուրդը շատ մեծ է: Շատ ազգերի մեջ փոքրաթիվ են հայերս: Եվ այս քայլերթով կարող ենք բոլորին մատնացույց անել, որ մեր ազգը բռունցք է միշտ»,-ասաց նա:

Քայլերթն Ազատության հրապարակից շարունակվեց Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Նալբանդյան փողոցով դեպի Թումանյան փողոց և տոնական համերգով ավարտվեց «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հայերեն العربية Русский

Մեկնարկել են Վարդենիս քաղաքի Իսակով փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրերի աննախադեպ ծավալներ՝ Ախուրյան համայնքում

Կոտայքում՝ հացի և Շիրակում՝ կաթնամթերքի արտադրամասերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Լավրովը «օգտակար» է համարում Հորմուզի նեղուցի բացումը

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը

ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

ՀԷՑ-ը մանրամասներ է ներկայացրել 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալ

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4192-ի

Ավետիք Չալաբյանն այլ պետության պաշտոնյաներին շահագրգռել է՝ խոչընդոտել հունիսի 7-ի ընտրություններում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը. ՔԿ