Նախագահ Արմեն Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի հուշարձանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երևանի Հաղթանակի զբոսայգում մասնակցեց Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնակատարություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը շնորհավորեց բոլորին Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով: «Այսօր հաղթության օր է, նաև կարող ենք ասել, որ նոր հանրապետության առաջին օրն է և այդ օրը հաղթական է:Մեր երկրում շատ բան է փոխվել երեկվանից հետո: Այսօր մենք ունենք նոր վարչապետ և ժողովրդի մեծ մասը, երիտասարդները մեծ հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան երեկ, և վաղը չէ մյուս օրը ավելի լավ է լինելու, քան վաղը»,-ասաց նախագահը:

Հաղթանակիզբոսայգում տոնական միջոցառումներին ներկա էին նաև Ամենայն ՀայոցԳարեգին Բ կաթողիկոսը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ովքեր ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:

Հայերեն English Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա