Սեւանա լճի մակարդակը նախորդ մայիսի սկզբի համեմատ նվազել է 8 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա գարնանային ամիսների համեմատ շարունակում է նվազման նոր նիշեր գրանցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 64 սանտիմետր բարձրության վրա, ինչը 8 սանտիմետրով ցածրացել է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն օրվա դրությամբ Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սեւանա լիճ է մուտք եղել 47 միլիոն 674 հազար խորանարդ մետր ջուր, իսկ ոռոգման նպատակներով լճից արդեն բաց է թողնվել 22 միլիոն 687 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերի ջրատվությունը հեռու է վարարումների սահմաններից. մայիսի 4-ին Մասրիկ գետի ջրի ելքը կազմել է 11,2, Արգիճիի ելքը՝ 8,28, Գավառագետի ելքը՝ 4,50 խորանարդ մետր վայրկյան:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ

Հրշեջ-փրկարարները մարել են Ոսկեվազ գյուղում բռնկված հրդեհը