Արցախ

Արարատ Միրզոյանը մանրամասներ է փոխանցում Արցախում ունեցած հանդիպումներից

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը մանրամասներ է փոխանցում Արցախում ունեցած հանդիպումներից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մանրամասներ է փոխանցում Հայաստանի խորհրդարանի պատգամավորական պատվիրակության` Արցախում ունեցած հանդիպումների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուք»-ի ցիր էջի միջոցով հայտնում է, որ հանդիպել և անկեղծ ու կարևոր քննարկում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, ԱԽ քարտուղարի և այլ պաշտոնատար անձանց հետ:

«Տեղեկացանք սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին։ Հավաստիացանք, որ Արցախի ՊԲ֊-ն և ՀՀ ԶՈՒ-ն փայլուն կատարում են մեր սահմանների պաշտպանության իրենց առաքելությունը: Քննարկման բոլոր մասնակիցները համաձայնություն հայտնեցին, որ պետք է միասնական ջանքերով լավագույն հնարավորը քաղել համաժողովրդական շարժման հաղթանակի ընձեռած նոր հնարավորություններից և զգոն լինել հնարավոր մարտահրավերների նկատմամբ»,- գրել է Միրզոյանը:

Արցախ այցելած Հայաստանի խորհրդարանի պատգամավորական պատվիրակության կազմում են նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և այլ պատգամավորներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում