«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հերքում է վարորդներին աշխատանքից ազատելու մասին տեղեկությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներում մայիսի 5-ին տեղ գտած հրապարակումն այն մասին, թե ընկերությունը որոշել է հաշվեհարդար տեսնել վարորդների հետ ու պարտադրել է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, բացարձակ ապատեղեկատվություն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ սեփական դիմումի համաձայն վերջին անգամ աշխատանքից վարորդ ազատվել է այս տարվա մարտի 26-ին:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ: