Կարեն Կարապետյանին ու թիմին հաջողվեց տխուր վիճակից հանել ու կայունացնել տնտեսությունը. տնտեսագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը, որն աշխատեց 1.5 տարի և օրենքի ուժով հրաժարական տվեց, կարողացավ կայունացնել տնտեսության վիճակը: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը: Նրա խոսքով՝ 2016-ի աշնանը, երբ Կարեն Կարապետյանը հանձն առավ վարչապետի գործառույթն ու ձևավորեց իր թիմը, մեծ սպասելիքներ կային և առաջին հերթին տնտեսական իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, ինչն էլ նրան հաջողվեց։ «Կարեն Կարապետյանի կառավարությունն արձանագրեց մի շարք արդյունքներ, որոնցից գլխավորը մակրոտնտեսական և ֆինանսական համակարգի կայունացումն էր: Այսինքն՝ այն պատկերը, որ կար 2016-ի աշնանը, բավականաչափ տխուր էր, և ծրագրային մոտեցումները, որ որդեգրվեցին նրա կաբինետի կողմից, իրականացան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց տնտեսագետը:

Նա հավելեց, որ հնարավոր է եղել կայունացնել պետական բյուջեն, ֆինանսական համակարգի հավասարակշռությունը վերականգնել, աշխատանքներ տանել դեֆիցիտի ֆինանսավորման մասով, գործազրկության մակարդակի որոշակի իջեցման, ինչպես նաև ապահովել տեղաշարժեր ներդրումների ներգրավման առնչությամբ:

Ըստ Մարգարյանի՝ դրանից բացի, Կարեն Կարապետյանն ու իր թիմը կարողացել են որոշակիորեն կրճատել ստվերն ու ավելացնել բյուջեի եկամտային մասը: «Ստվերայնությունը մեր տնտեսության հիմնական աքիլեսյան գարշապարն է եղել ու այսօր էլ շարունակում է մնալ: Ի պատիվ Կարեն Կարապետյանի կաբինետի՝ պետք է ասել, որ նա կարողացավ որոշակիորեն ստվերը երևակել ու նաև պետական բյուջեի եկամուտների ավելացումն իրականացնել ստվերի կրճատման հաշվին»,-եզրափակեց փորձագետը:

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ է նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 13-ին, ապա վերանշանակվել է ԱԺ ընտրություններից հետո՝ 2017թ. մայիսի 18-ին:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին