ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցի քննարկումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Էմիլ Բաբայանին ներկայացրեց ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանն ընդգծեց, որ ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է մի անձի թեկնածություն, ով շատ օգուտներ է տվել երկրին և դեռ տալու է հատկապես ՍԴ անդամի պաշտոնում: «Մենք եկել ենք եզրահանգման, որ Սահմանադրական դատարանը մեզ համար շատ կարևոր ինստիտուտ է հատկապես իրավական զարգացման հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հետ կապված: Ես ձեզ կոչ եմ անում՝ անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական դիրքորոշումներից, հարգեք Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Դա բոլորիս է պետք»,- ասաց նա:

Գևորգ Կոստանյանը վստահություն հայտնեց, որ ՍԴ անդամի պաշտոնում Էմիլ Բաբայանին ընտրելով խթանելու են իրավունքի զարգացումը մեր երկրում:

ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայանը շնորհակալություն հայտնեց ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու համար՝ շեշտելով, որ դա մեծ պատիվ ու պատասխանատվություն է իր համար: «Հայաստանում ծավալվող վերջին իրադարձություններով պայմանավորված՝ վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի միտքը զբաղված է մեր երկրի համար շատ կարևոր քաղաքական խնդիրների լուծման վրա: Սակայն վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, անկախ իր քաղաքական դիրքորոշումից, ունի մեկ նպատակ՝ ունենալ և մեր ժողովրդին փոխանցել ժողովրդավարական, իրավական և սոցիալական Հայաստան: Այստեղ շատ կարևոր նշանակություն ունի Սահմանադրական դատարանը»,- ընդգծեց Բաբայանը:

Հայերեն English Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները