Մտավորականը ճիշտ ճանապարհը փոխզիջումների ձևով է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդիկ պետք է գիտակցեն, որ երկրում արմատական տեղաշարժի և առաջընթացի համար պետք է փոխզիջումների գնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, խոսելով Հայաստանում տիրող իրավիճակի մասին և իշխանության ու ընդդիմության հետագա քայլերի մասին, այս մասին ասաց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը:

«Այսօր մի խնդիր կա՝ պետք է վերականգնվի ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը: Մեր երիտասարդությանը, ովքեր մեր վաղվա օրն են, պետք է վստահություն ներշնչվի: Եթե անգամ ձգտեն ընտրությունները մաքուր ձևով անցկացնել, միևնույն է, կասկածը կմնա: Պետք է փոխզիջումային քայլեր լինեն, և մարդիկ դա պետք է գիտակցեն, որ դա անհրաժեշտ է արմատական փոփոխությունների համար»,- նշեց Շահումյանը:

Անդրադառնալով առաջիկայում խորհրդարանական հնարավոր արտահերթ ընտրություններին՝ գեղանկարիչը նշեց, որ պետք է ազնիվ պայքար լինի, և որ քաղաքական ուժը կհաղթի՝ այն էլ ղեկավարի երկիրն ու իր կողմից առաջադրի վարչապետին:

«Այն, ինչ տեղի ունեցավ, մի օր պետք է տեղի ունենար: Ինձ մի բան է հուսադրում, որ մեր հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, անտարբեր չէ մեր իրականության նկատմամբ: Բոլորս էլ գիտենք, որ անտարբերությունը երկիր կառուցելու միջոց չէ, և, կարծում եմ, շատ լավ է, որ իր կամքն այսպես արտահայտեց մեր երիտասարդությունը: Հիմա մենք պետք է ճիշտ կարողանանք օգտագործել առողջ ներուժը և պետք է բանական գտնվենք, որպեսզի երկիրը ապագա ունենա, այլապես մի քանի տարով ետ կգնանք: Չեմ կարող չնկատել, որ այս անգամ առանձնահատուկ վերաբերմունք եղավ նաև իշխանության կողմից, և ցավալի դեպքեր չեղան: Սերժ Սարգսյանի հրաժարականն էլ, կարծես թե, կոչ էր մնացածին՝ նոր միջավայր ստեղծելու, ինչպես ՀՀ նախագահն իր վերջին հարցազրույցում ասաց, որ մենք Նոր Հայաստան ստեղծելու ճանապարհին ենք»,- ընդգծեց Շահումյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքը պետք է պահպանել, և բոլորը պետք է աջակցեն, քանի որ հուսախաբությունն ու խոչընդոտները Հայաստանին կարող են վնաս հասցնել:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին