Սպորտ

Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը՝ Հունաստանի շախմատի դպրոցականների չեմպիոն 

1 րոպեի ընթերցում

Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը՝ Հունաստանի շախմատի դպրոցականների չեմպիոն 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում կայացած շախմատի դպրոցականների առաջնության մինչև 8 տարեկան տարիքային ենթախմբում հիանալի հաջողության հասավ Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա 9 հնարավորից վաստակեց 9 միավոր և 203 շախմատիստների մեջ միանձնյա գրավեց առաջին տեղը: Հաղթանակի շնորհիվ պատանի շախմատիստն իրավունք նվաճեց մասնակցելու աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին: Ռաֆայելը իր տարիքային խմբում երկու անգամ նվաճել է նաև Կրետե կղզու չեմպիոնի տիտղոսը:

Ավելացնենք նաև, որ չնայած Ռաֆայելը ծնվել է Հունաստանում՝ նա գերազանց խոսում, գրում և կարդում է հայերեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում