Բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը և Պատրիկ Նիլսենը հանդիպել են
1 րոպեի ընթերցում
![Բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը և Պատրիկ Նիլսենը հանդիպել են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/931537.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է առաջիկա մրցակցին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի ''Բադեն'' արենայում:
Այսօր՝ ապրիլի 26-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են Օֆֆենբուրգում:
Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ապրիլի 28-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:
Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: