Լարիսա Ալավերդյանը ողջունելի չի համարում քաղաքական միջոցառումներին երեխաներին ներգրավելը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ մարդու իրավունքների տեսանկյունից դրսում ծավալված խաղաղ բնույթի այս գործընթացը ողջունելի է, ինչը չի կարելի է համեմատել անցյալի իրադարձությունների հետ:

«Այստեղ ցուցարարներն ի սկզբանե որդեգրեցին շատ կարեւոր խաղաղ բնույթի այդ գործընթացի ձեռագիրը, եւ պետք է ասեմ, որ անգամ 2016 թվականի հուլիսյան դեպքերի հետ համեմատած՝ ոստիկանությունն ավելի իր տեղում եղավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, կա մի խնդիր. պահանջն ի սկզբանե եղել է իշխանափոխությունը, եւ դա քաղաքական պահանջ է, իսկ փորձագետի խոսքով՝ այդ քաղաքական միջոցառումներում ընդգրկել ոչ չափահաս երեխաներին, ողջունելի չէ:

«Ռիսկի գործոնը մեծ է, եւ այստեղ խոսքը չի գնում այն մասին, որ նրանց խելքը հասուն չէ, այլ զուտ ֆիզիկական, քանի որ երեխան խոցելի է դառնում անվտանգության տեսանկյունից: Սա այն դիտարկումն է, որ կատարել է մեր ՀԿ-ն: Ինչ վերաբերում է այլոց ազատ տեղաշարժվելու իրավունքի խոչընդոտելուն, հստակեցնեմ, որ կան ժամկետներ, այսինքն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ներկայացրել է նախադեպային բնույթ ունեցող որոշումներ, որտեղ հստակ նշվում է՝ ինչքան ժամանակ, ինչ պետք է անի ոստիկանությունը, եւ արդյոք փողոց դուրս եկած ժողովրդի պահանջն է գերակա, թե այլոց իրավունքների պահպանությունը: Հստակ խնդիր կա, որ ոստիկանությունը պետք է այս ֆորս-մաժորային իրադրության ժամանակ այնպիսի իրավիճակ ստեղծի, օրինակ՝ ցույց տա, թե որ փողոցներն են ազատ, ինչպես պետք է ընթանա երթեւեկությունը, այսինքն՝ այն, ինչ արվում է այլ երկրներում: Միայն ասել, որ արգելանքը, որ դնում է բողոքող զանգվածը, օրինական չէ, կարծում եմ՝ ավելորդ է»,-նշեց Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ մշտադիտարկումը շարունակում են իրականացնել, հստակ արձանագրել են լրագրողների իրավունքների կոպիտ խախտումներ հատկապես առաջին օրերին:

Լարիսա Ալավերդյանը անդրադարձավ նաեւ փորձագիտական համայնքի կարծիքին առ այն, որ նրանք սա անվանում են թավշյա, վայրկենական հեղափոխություն: Նրա համոզմամբ՝ դեռ վաղ է որակումներ տալ այս ամենին, ինչի ապացույցը այն է, ինչ կատարվում է հիմա: «Մենք գտնվում ենք այս ամենի ճիշտ սկզբում, եւ կարծում եմ՝ պետք է սպասել զարգացումների»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ կարծիքները, կարծես, համընկնում են առ այն, որ Սերժ Սարգսյանը ճիշտ հաշվարկով, ճիշտ հասկանալով իրավիճակը՝ արեց բողոքողների առաջին եւ բացարձակ պահանջը:

«Դա առնվազն իջեցրեց այդ ալիքը, որովհետեւ մենք գոնե ունեցանք հնարավորություն արժանապատվորեն նշելու ապրիլի 24-ը: Ես դեմ եմ ընդհանրապես, որ Ցեղասպանության հարցը ներքին բնույթ կրող գործընթացների հետ խառնվի: Նախկինում ասել եմ եւ քննադատվել եմ, բայց ուզում եմ կրկնել, որ ես դեմ էի «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսին ոչ թե նրա համար, որ կողմ էի ռեժիմին, այլ դեմ էի այդ մի կաթսայի մեջ դիտարկելու Ցեղասպանության հարցը ներքին քաղաքական խնդիրների հետ: Այն, որ երեկ ունեցանք հնարավորություն, կարծում եմ՝ դրական է»,-եզրափակեց նա:

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել