Քաղաքագետի դիտարկմամբ՝ Փաշինյանն ու կողմնակիցները պատրաստ չեն Կարեն Կարապետյանի առաջարկած արտահերթ ընտրություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման առաջարկի վերաբերյալ, ընդգծում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները պատրաստ չեն այդպիսի ընտրությունների: «Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն է խորհրդարանում, այսօր խոսում է այն մասին, որ իրենք պատրաստ են օրենքի շրջանակներում անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ, և դա հասկանալի առաջարկ է: Ի պատասխան այս քայլին՝ նրանք ստանում են այն արձագանքը, որ այդպիսի ընտրությունների Փաշինյանն ու նրա կողմնակիցները պատրաստ չեն մասնակցելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց Մարգարովը և հավելեց, որ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն արդեն հայտարարել են, որ բոյկոտելու են այդպիսի ընտրությունները:

Նա վստահ չէ, թե ինչպես կհանգուցալուծվի Հայաստանում տիրող իրավիճակը, դեռևս հանելուկ է, թե որ կողմը կհասնի հաջողության: «Եթե սկզբում պայքարում էին, որպեսզի Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացնի, ապա այժմ փորձում են վերջ տալ նաև ՀՀԿ մեծամասնության առկայությանը: Հենց այս տրամաբանությամբ էլ գնում է գործընթացը»,-նկատեց Ալեքսանդր Մարգարովը:

Նրա խոսքով` Հայաստանում երկու զուգահեռ գործընթաց կա: Առաջինն այն է, որ ՀՀԿ-ն փորձում է վերադարձնել Սահմանադրական ինստիտուցիոնալ իրավական դաշտը, և երկրորդն այն է, ինչ տեղի է ունենում, ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի այլ վայրերում, որտեղ հավաքներով փորձում են այս գործընթացներին թելադրել սեփական տրամաբանությունը:

Ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ հրավիրված ասուլիսում նշել էր, որ ժողովրդի թեկնածուն կորոշվի Հանրապետության հրապարակում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 25-ին նախատեսված բանակցություններըչեղարկելու մասին:

Ապրիլի 25-ին Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նշել էր, որ իր համար ընդունելի չէ ժողովրդի թեկնածու ընտրելու Փաշինյանի առաջարկած ձևը. վարչապետի պաշտոնակատարն առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Կարող էի ավելին. Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի ԱԱ-ում իր ելույթի մասին

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում. համաժողովի արդյունքները գերազանցել են սպասելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ. ՓԾ տնօրենն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդին

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հորդառատ անձրև հանրապետությունում. փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջիկա անելիքները

«ՀայՓաս» ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը. ներկա է գտնվել ՀՀ վարչապետը

Եվրոպական ինդեքսներ - 30/10/26