Սպորտ

Արթուր Աբրահամը նախապատրաստվում է առաջիկա մենամարտին 

1 րոպեի ընթերցում

Արթուր Աբրահամը նախապատրաստվում է առաջիկա մենամարտին 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) շարունակում է նախապատրաստվել առաջիկա մենամարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբրահամն ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ:

Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի ''Բադեն'' արենայում:

Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում