ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան Հայաստանում տեղի ունեցող բոլոր զարգացումներից դրական ավարտ է ակնկալում երկրի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ներքին քաղաքական իրավիճակին, դեսպանն ասաց. «Մենք երկու հանդիպում ենք ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ և կարծում եմ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ` արձագանքելու մարդկանց, իսկ մարդիկ իրենց պահում են պատասխանատու»:
Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ տասն օր երկրում հավաքներ ու ցույցեր էին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: