Սպորտ

Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի հինգ ներկայացուցչից չորսը պարտություն կրեցին: 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու Հայաստանի միակ աղջիկ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանը պարտություն կրեցին, իսկ 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի երկու ներկայացուցիչ: Նախօրեին կիսաեզրափակիչ փուլ էր դուրս եկել 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում