Կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են. Կարեն Կարապետյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը կանխատեսելի է համարում այն, որ մեր երկրի թշնամիները ստեղծված իրավիճակով ուրախանում են: Այդ մասին Կարեն Կարապետյանը նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութին, ըստ որի՝ արցախա-ադրբեջանական սահմանին զինուժի կուտակումներ են տեղի ունենում: Հարցին՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել Արցախում, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ բոլորիդ համար կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են, ավելին, մենք պետք է չբացառենք, որ այս իրավիճակից, երբ մենք կենտրոնացած ենք լինելու ներքին խնդիրների լուծման վրա, մեր արտաքին խնդիրները «լուծել» ցանկացողները կարող են շատանալ: Բոլորը, ովքեր այսօր որոշակի քայլեր են ձեռնարկում, միշտ այդ ռիսկը պետք է ունենան: Ես հասկանում եմ, որ լիդերները միշտ համարձակ մարդիկ են, բայց համարձակությունը չի ենթադրում, գիտեք ինչ, մաչոյություն, մենք պետք է մինչև վերջ հասկանանք, թե ինչ վտանգներ կան: Որ Ղարաբաղում խնդիրներ ունենանք, լա՞վ է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ այսօր միջազգային հաղորդումներից մեկը վերջում ավարտել է այսպես. «դե սա Հայաստանն է»:

«Մեր դուրը գալի՞ս է, որ բոլորը մեր երկրին վերաբերում են այնպես, որ ռեգուլյար այնտեղ հնարավոր է այսպիսի իրավիճակ: Տեսեք, ես ոչ մի դեպքում իրավունք չունեմ մեղադրելու մեր քաղաքացիներին, որ իրենք այլ կարծիք ունեն և իրենց կարծիքն ուզում են անցկացնել, լսեցնել, բայց ես խնդրում եմ բոլորիս, որպեսզի այդ կարծիքը համոզելու, ներկայացնելու, մշակույթ ձևավորվի: Չի կարելի քո կարծիքն անցկացնել ուրիշին բռնանալով, ուրիշի առօրյա կյանքը խաթարելով, ասելով՝ դու այս ռեժիմով պետք է անես: Սև ու սպիտակ չէ, հասկանում եք: Հիմա շատերն այս կարծիքին լինելով, ովքեր այլ կարծիքի են և գուցե հավաքված չեն, համախմբված չեն, որպեսզի ձևավորեն, որ իրենք այլ կարծիքի են, իրենց մեղադրում են, որ նրանք սև են: Ո՞ւր ենք հասնելու»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետը:

Հայերեն English Русский

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի