ԱՄՆ Արևմտյան ափի հայ հոգևոր առաջնորդները Հայաստանում երկխոսության կոչ են անում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Արևմտյան ափի Հայ Առաքելական եկեղեցու թեմի, Հայ կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքների հոգևոր առաջնորդները հայաստանյան իրադարձությունների հանգուցալուծման համար երկխոսության և հանդուրժողականության կոչ են անում: «Արմենպրես»-ը ներկայացնում է կոչն ամբողջությամբ.

«Սիրելի՛ հաւատացեալներ,

Աւելի քան 10 օրէ ի վեր, Հայաստան կ'ապրի եռեւեփումի արտասովոր վիճակ մը: Օր աւուր կը հետեւինք դէպքերու հոլովոյթին ու կացութիւնը բարեշրջման տանելու ճիգերուն, որոնք ցարդ չեն հասած շօշափելի արդիւնքի: Գոհունակութեան միակ աղբիւրը այն է, որ հակադիր կողմերը ցոյց տուած են վայրագութենէ եւ անհարկի ընդհարումներէ ետ կենալու կամք, որպէսզի երկրին ու ժողովուրդին խնայուի անընդունելի արիւնահեղութիւն:

Միացեալ Նահանգներու Արեւմտեան այս ափէն, մենք՝ հայկական երեք յարանուանութեանց հոգեւոր առաջնորդներս, այսու սրտագին կոչ կ'ուղղենք բոլորին՝ իշխանութեան, ընդդիմադիրներուն եւ ժողովուրդի մէն մի զաւակին, որ որդեգրեն երկխօսութեան, փոխադարձ հասկացողութեան եւ հանդուրժողութեան ուղին, զիրար լսելով հետամուտ ըլլան թէ՛ ժողովուրդի դառնութիւններուն դարմանումի եւ թէ պետութեան անսասան պահպանման հրամայականներուն, հայրենիքի գերագոյն շահերուն նախանձախնդութեամբ ու գործակցական կամքով լծուին կացութեան բարեշրջման գործընթացին՝ ընդառաջելով Հայաստանի Հանրապետութեան նախագահի երկխօսութեան կոչին:

Կ'աղօթենք, որ բանականութիւնն ու համերաշխութիւնը ամբողջականօրէն վերականգնին անյապաղ, ու ազգովին շարունակենք հայրենքի վերակառուցման ու ժողովուրդի բոլոր ցաւերուն ամոքումի երթը:

Յովնան Արք. Տէրտէրեան

Առաջնորդ Արեւմտեան Թեմի

Մուշեղ Արք. Մարտիրոսեան

Առաջնորդ Արեւմտեան Թեմի

Միքայէլ Եպս. Մուրատեան

Առաջնորդ Հայ Կաթողիկէ համայնքի

Վեր. Պերճ Ճամպազեան

Հովիւ Հայ Աւետարանական համայնքի»։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին