Վալմարը ճիշտ տարբերակ է համարում երկխոսությունը, որպեսզի առիթից չօգտվեն «մութ» հարևանները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարիչ Վալմարը (Վլադիմիր Մարգարյան) երկխոսությունը կամ բանակցությունները ցանկացած պարագայում ճիշտ է համարում և կողմ է փոխադարձ համաձայնությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խոսելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ Վալմարն ասաց, որ նմանատիպ հարցերի հիմքը պետք է լինեն բանակցությունները:

«Ցանկացած պարագայում կարելի է նստել, խոսել և գալ ընդհանուր հայտարարի: Ես չեմ ընդունում ճակատային իրար դեմ դուրս գալը: Սա մեծ ընտանիք է, բոլորս այդ ընտանիքի զավակներն ենք, հողը, ջուրը բոլորինս է, ես կողմնակից եմ փոխադարձ համաձայնության գալուն, որպեսզի առիթից չօգտվեն «մութ» հարևանները։ Պատմության մեջ այդպիսի դեպք չի եղել, որ ճակատային իրար դեմ դուրս գալուց հետո բացասական հետևանքներ չլինեն։ Ամեն ինչի հիմքը պետք է լինեն բանակցությունները, որպեսզի ոչ ոք չտուժի: Բանական մարդիկ, երբ իրար դիմաց նստեն և անկեղծ խոսեն, քննարկեն հարցերը, ամեն ինչն էլ դրական լուծում կարող է ստանալ: Մեծ հաշվով սա անձնական հարց չի, այլ ժողովրդի և հայրենիքի հարցն է»,- ընդգծեց նկարիչը։

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանության տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայլեյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին