Հասարակական

Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու նպատակով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահը հրապարակ է ուղևորվել Աբովյան փողոցով՝ քայլելով: «Ես գնում եմ հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:

Ավելի վաղ Փաշինյանը նշել է, որ ՀՀ նախագահի հետ պատրաստ է հանդիպել միայն Հանրապետության հրապարակում:

19:09 - ՀՀ նախագահը և Նիկոլ Փաշինյանը զրուցում են: Լրագրողները հնարավորություն չունեն լսելու և ձայնագրելու հանդիպման մանրամասները:

19:18 - Նիկոլ Փաշինյանը իր անունից բացառում է ուժի կիրառումը և վենդետաները: Արմեն Սարգսյանը Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրաստ է իր հետ բանակցությունները շարունակել «Մարիոթ. հյուրանոցում:

19:22 - Արմեն Սարգսյանը ևՆիկոլ Փաշինյանը շարժվում են «Մարիոթ» հյուրանոցի ուղղությամբ:

19:25 - Այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանն ու Փաշինյանը չգնացին բանակցելու:ՀՀ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք բանակցություններ կլինեն, պատասխանեց. «Հուսով եմ»: Սարգսյանը լրագրողներին խոստացավ նրանց հրավիրել իր մոտ:

19:28 - ՀՀ նախագահը ծառայողական մեքենայով հեռանում է Աբովյան փողոցից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում