Նադալը դուրս եկավ Մոնտե Կառլոյի քառորդ եզրափակիչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Մոնտե Կառլոյի «Master 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նադալը Մոնտե Կառլոյի մրցաշարի 3-րդ փուլում 6:3, 6:2 հաշվով հաղթել է Ռուսաստանի առաջին ռակետ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին:
Իսպանացի թենիսիստը դուրս է եկել «Masters 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչ և կմրցի Դոմինիկ Թիմի հետ:
Մոնտե Կառլոյի «Masters -1000» մրցաշարը մեկնարկել է ապրիլի 15-ին և կեզրափակվի ապրիլի 22-ին: