Սպորտ

Երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցչից միայն մեկը հաղթանակ տարավ: 49 կգ քաշային կարգում Սեյրան Եղիկյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Սերբիայի ներկայացուցչին:

Պարտություն կրեցին 60 կգ քաշային Արմեն Ալոյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը:

Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 6 ներկայացուցիչ: Ահա նրանք. 49 կգ քաշային Սեյրան Եղիկյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյան, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում