Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարից ետ է մեկ միավորով 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Թաիլանդի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդի մայրաքաղաքում ընթացող «Bangkok Chess Club Open 2018» մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Մելքումյանն անսպասելի պարտություն կրեց:

Այժմ նա ունի 5,5 միավոր և առաջատարից ետ է մնում մեկ միավորով:

«Bangkok Open Chess Club»-ում կխաղացվի 9 տուր:

Հայերեն