Սպորտ

Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարներից է 

1 րոպեի ընթերցում

Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարներից է 

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Թաիլանդի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդի մայրաքաղաքում ընթացող «Bangkok Chess Club Open 2018» մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Հրանտ Մելքումյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 47-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Այս տուրից հետո Մելքումյանն ունի 5,5 միավոր և կիսում է 1-3-րդ տեղերը:

«Bangkok Open Chess Club»-ը բաղկացած է 9 տուրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում