Սպորտ

Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն են տոնել Շարժայում

1 րոպեի ընթերցում

 Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն են տոնել Շարժայում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են հաջող ելույթները Շարժայի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Մանուէլ Պետրոսյանը հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Գարգ Արադհին, իսկ Տիգրան Պետրոսյանը` Շրիջա Շեշադրին:

Պետրոսյանները 2 հնարավորից ունեն 2-ական միավոր:

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում