Բեմականացված ու կանխորոշված. հայ փորձագետները վերլուծում են Ադրբեջանի նախագահական ընտրությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում նախագահական ընտրություններ որպես այդպիսին չկային, ամեն ինչ բեմականացված էր, նախապես կանխորոշված: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ ապրիլի 12-ին անցկացված ընտրություններում Իլհամ Ալիևի կողմից 86 տոկոս քվե հավաքելը սպասելի էր:

«Այս արդյունքը կանխատեսելի էր, առհասարակ զավեշտալի կլիներ, եթե Ալիևն ավելի ցածր ցուցանիշ ունենար: Բացարձակ մրցակցության բացակայութան դեպքում ընտրությունները վերածվեցին շինծու հանրաքվեի: Ինչ վերաբերում է ընդդիմախոսներին, ապա բոլորը բացարձակ կշիռ չունեցող գործիչներ էին»,-ասաց Անժելա Էլիբեգովան:

Նրա խոսքով, ընտրությունների օրվա փոփոխմամբ Ալիևը կարողացավ ճիշտ հաշվարկներով հասնել իր ծրագրածին: Մասնավորապես, օրվա փոփոխմամբ ընդդիմությունը զրկվեց համախմբվելու, պատրաստվելու հնարավորություններից: Եթե այլ դեպքում ընդդիմությունը կարող էր իրական խնդիրներ ստեղծել Ալիևի համար, ապա ընտրությունների օրվա փոփոխությունից հետո այդ հնարավորությունից զրկվեց: Անժելա Էլիբեգովան նշեց, որ ընդդիմությունը երկու ձևական ցույց արեց, որը խնդիր չլուծեց:

«Ընտրությունների օրվա փոփոխման պատճառներից մեկն էլ ներիշխանական խնդիրներն էին: Որոշ սրվածություն կար, և աշնանը նախատեսված ընտրությունների ժամանակ Ալիևի համար խնդիրներ կստեղծվեին: Այժմ խոսվում է այն մասին, որ Ալիևը համակարգում փոփոխություններ է կատարելու: Նախատեսում է հրաժարվել իր հոր ժամանակվանից մնացած կադրերից` բերելով երիտասարդ մասնագետների»,-ասաց նա

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքն այս անգամ թույլ է: Դա պայմանավորված է մի քանի հանգամանքով:

«Նախ միջազգային հանրության օրակարգը բավական հագեցած է: Այսօր, ինչպես գիտենք, առկա է լարվածություն Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում` կապված տարբեր խնդիրների հետ: Տվյալ պարագայում Ադրբեջանի ընտրությունները մղվեցին երկրորդ պլան»,-ասաց Նարեկ Մինասյանը: Միջազգային հանրության օրակարգը հագեցած լինելուց բացի, Ադրբեջանին հաջողվում է Արևմուտքին «ծախել» իր «ռազմավարական» նշանակությունը:

«Նույն իրավախախտումները, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը կան այլ երկրներում, որոնց նկատմամբ Արևմուտքի կողմից կիրառվում են պատժամիջոցներ, սակայն Ալիևին հաջողվում է դրանցիցի խուսափել»,-ասաց Նարեկ Մինասյանը:

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել