Կարծիքներ

Քաղաքագետը Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև լարված հարաբերությունների լավացում առաջիկայում չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Քաղաքագետը Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև լարված հարաբերությունների լավացում առաջիկայում չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Ռուսաստանի ևարևմտյաներկրների միջև շարունակվող լարված հարաբերությունների լավացում առաջիկայում չի սպասվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նշեց, որ այդ ամենը միանշանակ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա:

«Վերջերս թվում էր, թե երկրները ինչ-որ կերպ համաձայնության կգան Ուկրաինայի հարցում, դրանից հետո իրավիճակը կբարելավվի, սակայն Ռուբիկոնն արդեն անցած է»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում չի կարելի դրական փոփոխություն ակնկալել:

Ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքին՝ քաղաքագետը նշեց, որ Ուկրաինան կշարունակի տուժել այդ ամենից, Կովկասի հարավի վրա, սակայն, սա քիչ կազդի, Կենտրոնական Ասիայի վրա՝ էլ ավելի քիչ: «Հայաստանի դեպքում դեռ չեմ տեսնում, որ սրա հետ կապված քաղաքական դժվարություններ լինեն: Հայաստանը փոքր երկիր է, և հետաքրքիր չէ գերտերությունների համար»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում