Արաբագետը Թուրքիայի գործողություններում Սիրիայի հայկական համայնքի համար վտանգներ է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Սիրիայում ցանկացած լարվածություն անդրադառնալու է տարածաշրջանի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Քոչարյանն ասաց, որ այնտեղ լարվածության բարձր մակարդակը պայմանավորված է Դումա քաղաքում վերջերս քիմիական զենքի կիրառման հետ: Սա վերջին երեք տարիներին Սիրիայում ստեղծված միակ իրավիճակն է, երբ գերտերությունների կողմից առանց մյուս կողմի հետ հաշվի նստելու ռազմական ուժի կիրառման ռեալ վտանգ կա: «Ռուսական կողմը հերքեց, որ նման բան է եղել, բայց արևմտյան եւ ամերիկյան կոալիցիան պնդեց հակառակը: Այստեղ հիմնականում խոսքը հետևանքների վերացման մասին է»,-ասաց նա:

Արաբագետը Սիրիայի հայկական համայնքի համար ևս վտանգներ է տեսնում: «Սիրիայի հյուսիսում, որտեղ Թուրքիան մտադիր է ակտիվ գործողությունների անցնել, նույնպես հայեր կան: Թուրքիան այդ գործողություններին անցնելու համար սպասում է միջազգային հանրության արձագանքին»,-ասաց նա:

Քոչարյանը կարծում է, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովը, որին ներկա է լինելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, շատ լավ հարթակ է այդ խնդիրները բարձրացնելու համար:

Դումա քաղաքում ապրիլի 7-ին իրականացված քիմիական հարձակման հետևանքով մոտ հինգ տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել: Դումայից ստացվող տեսագրություններից պարզ է դառնում, որ տուժածների մեծ մասը կանայք և երեխաներ են:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին