Սպորտ

Դանիելյանը հաղթեց, Մկրտչյանը` ոչ. շախմատի Եվրոպայի առաջնություն 

1 րոպեի ընթերցում

Դանիելյանը հաղթեց, Մկրտչյանը` ոչ. շախմատի Եվրոպայի առաջնություն 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացան 2-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը: Պարտություն կրեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ Աննա Սարգսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի:

Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում