Սպորտ

Արոնյանը Բադեն-Բադենում կիսեց 3-5-րդ տեղերը. հաղթեց Կարուանան

1 րոպեի ընթերցում

Արոնյանը Բադեն-Բադենում կիսեց 3-5-րդ տեղերը. հաղթեց Կարուանան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը Բադեն-Բադենի մրցաշարում կիսեց 3-5-րդ տեղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic» մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից հավաքեց 5 միավոր: Նույնքան միավոր հավաքեցին նաև Նիկիտա Վիտյուգովը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը և կիսեցին 3-5-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացնող, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանու Կարուանան, ով 9 հնարավորից հավաքեց 6,5 միավոր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 5,5 միավորով երկրորդ տեղում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում