Սփյուռք

Ուկրաինայի հայերի միության ղեկավարը շնորհավորել Է Հայաստանի նորընտիր նախագահին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հայերի միության ղեկավարը շնորհավորել Է Հայաստանի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանն ուղերձ Է հղել Հայաստանի նորընտիր նախագահին նրա պաշտոնակալության կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել են ՈւՀՄ-ի մամուլի ծառայությունում, ուղերձում, մասնավորապես ասված Է. «Մեծարգո Արմեն Վարդանի Սարգսյան. Ընդունեք Ուկրաինայի հայերի միություն հասարակական կազմակերպության եւ անձամբ իմ շնորհավորանքները այդ բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ, որ Ձեր ղեկավարությամբ մեր հայրենիքը ծաղկի ու բարգավաճի, որպեսզի Ձեր կառավարման ընթացքում մեր հայրենիքում իշխի խաղաղ ու անամպ երկինքը:

Թող Աստված օրհնի այն պատասխանատու ուղին, որը Դուք անցնելու եք, եւ այն ոչ դյուրին որոշումները, որոնք Դուք ընդունելու եք: Չնայած այն բանին, որ մենք Ուկրաինայի հայեր ենք, հեռու ենք գտնվում մեր պատմական Հայրենիքից, մենք չենք կորցնում նրա հետ կապերը եւ հրճվանք ենք ապրում նրա ամեն մի հաղթանակից: Մաղթում ենք, որ Ձեր կառավարման օրոք այդ հաղթանակները շատ լինեն:

Հանգանքով՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատիվորյան»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում