Հայոց ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, այն կարևոր քայլ է դրա կրկնությունը բացառելու համար. Արմեն Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդի հերոսական անցյալն ու փորձը ցույց են տալիս, որ հայերի պատմությունն առավելապես ոգու պատմություն է: Առանց ոգու ու հավատի հնարավոր չէր լինի խորը հնադարից հասնել մեր օրեր ու այդ ընթացքում համաքայլ ընթանալ առաջավոր մարդկության հետ ու նպաստ բերել համաշխարհային առաջընթացին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 9-ին ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո հնչեցրած իր ելույթում այս մասին ասաց Արմեն Սարգսյանը: «Մենք եղել ենք արդի համամարդկային արժեքների ակունքներում` սկսած Հին Հռոմի ու Հունաստանի դասական շրջանից, Քրիստոնեության ծագումից մինչև մեր օրեր: Իրավամբ կարող ենք հպարտանալ, որ ժառանգներ ենք հազարամյակների ընթացքում Հայկական բարձրավանդակի վրա ձևավորված ու կայացած հայկական յուրահատուկ ու ինքնատիպ քաղաքակրթության»,-ասաց նորընտիր նախագահը:

Արմեն Սարգսյանը շեշտեց, որ հայ ժողովուրդը ժամանակային ու տարածական տարբեր տիրույթներում առնչվել է տարբեր ժողովուրդների հետ և համերաշխ համակեցության մեծ փորձ կուտակել: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կողմ է բոլոր հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն: «Մեր ողջ պատմությամբ ապացուցել ենք, որ արարող ու ստեղծագործ, հաշտ ու խաղաղ ժողովուրդ ենք: Ահա, թե ինչու Հայաստանը հետևողականորեն առաջ է տանում բոլոր հակամարտությունները ու քաղաքական խնդիրները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելու քաղաքականությունը: Քաղաքականություն է տանում ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ»,-նշեց Արմեն Սարգսյանը:

Նրա դիտարկմամբ` 100 տարի առաջ Մեծ եղեռնի տարիներին հայերի կրած ողբերգությունը պետք է զգոնության դաս դառնա բոլորի համար: «Ուստի այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումն ու դատապարտումը կարևոր քայլ է դրա կրկնությունը որևէ տեղ աշխարհում բացառելու նպատակով»,-եզրափակեց ՀՀ չորրորդ նախագահը:

Հայերեն العربية English Русский

Հերթերի նվազում է նկատվում. փոխնախարարը առողջության ապահովագրության ընթացքի մասին

Պակիստանը հայտնել է Բելուջիստանի նահանգում 19 ահաբեկչի ոչնչացման մասին

Պակիստանի և Իրանի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Ախուրյան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն ՔՊ-ն

Դատարան են հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. վարույթով տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառման արդյունքում

«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան

Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները

ՀՀ կառավարության նիստ

ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունները նախազգուշացրել են ՄԱԿ-ին արհեստական բանականության հետ կապված ռիսկերի մասին

Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 1 անձի մասով