Սպորտ

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ-ում անցկացված մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ-ում անցկացված մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստեփանյանը «Velo Pasadena Racing»-ի թիմի կազմում ուժերն է չափել Կալիֆորնիայում անցկացված մրցաշարում և «կրիտեր» մրցաձևում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի:

Էդգար Ստեփանյանը մեկ տարով պայմանագիր ունի «Velo Pasadena Racing»-ի հետ: Սա Ստեփանյանի երկրորդ մեդալն էր ԱՄՆ-ում, մինչ այս հայ հեծանվորդը «Ontario Race Series» մրցաշարում արժանացել էր ոսկե մեդալի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում