Սպորտ

Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը նոր տարածք կստանա

1 րոպեի ընթերցում

Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը նոր տարածք կստանա

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին նոր տարածք տրամադրելու մասին որոշում ընդունեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշմամբ նախատեսվում է Պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոց, 11 հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից 157300 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով 848.2 քմ մակերեսով տարածքը հետ վերցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևանի N 110 հիմնական դպրոցից և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել շախմատի մանկապատանեկան մարզադպրոցին:

Մարզադպրոցի տնօրենն է գրոսմայստեր, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռաֆայել Վահանյանը: Մարզադպրոցը բացվել է 2016 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում