Հայաստանում էլեկտրաէներգիայի առաջին կուտակիչ կայանը նախատեսվում է կառուցել 2019-ի վերջին Դդմաշենում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևային կայաններով էլեկտրաէներգիայի արտադրման ծավալների մեծացմանը զուգահեռ Հայաստանում մտածում են կուտակիչ կայաններ հիմնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ ցանկություն ունեն մինչև 2019-ի ավարտը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում կառուցել առաջին պիլոտային կուտակիչ կայանը 14 Մվտ/ժ հզորությամբ: «Կուտակիչ կայաններն անհրաժեշտ են ոչ միայն վերականգնվող, այլ նաև մեր բազային հզորությունների համար: Մենք նպատակ ունենք մեր բազային հզորությունները առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչի համար ժամանակ առ ժամանակ մեզ պետք են կուտակային հզորություններ գիշերվա մինիմալ սպառման կամ պիկի ժամանակ»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով` ներկայում քննարկվում է կուտակիչ կայանների բնույթի վերաբերյալ երկու մոտեցում: «Առաջինը` կուտակիչ կայան, որը կսպասարկի ամբողջ համակարգը և համակարգի օպերատորը կիրականացնի դրա շահագործումը: Կամ միգուցե հետագայում քննարկվի ամեն արևային կայանին կից որոշակի կուտակային հզորության պահանջը: Այս առումով հստակ մոտեցում որևէ երկրում դեռևս չկա»,-ասաց պաշտոնյան: Նա նշեց, որ քննարկվում է նաև հիդրոակումուլիացիոն կայանների հնարավորությունը` հաշվի առնելով Հայաստանի հիդրոէներգետիկ ռեսուրսը:

Հայկ Հարությունյանի խոսքով` այս պահին կուտակիչ կայանների անհրաժեշտությունը որպես այդպիսին չկա, այս քայլերն արվում են ռազմավարական պլանավորումը ճիշտ կատարելու նկատառումով:

Հատկանշական է, որ կուտակիչ կայանների ծրագրի շրջանակներում Հայաստանը բանակցություններ է վարում ամերիկյան «Tesla» ընկերության հետ:

Հայերեն English

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ