Հասարակական

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց հունվարի 3-5-ն աշխատանքային օր սահմանող նախագծի քննարկումը

4 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց հունվարի 3-5-ն աշխատանքային օր սահմանող նախագծի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը հետաձգեց նախածննդյան տոները վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը սահմանել աշխատանքային օր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) եւ Ծննդյան տոներ նախատեսելու հրամայականով: «Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից»,- նշեց Ավետիսյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, և այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը, վճարվում է միջին աշխատավարձը:

«Սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է 36 վճարվող հանգստյան օր: Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությանապահովմանը»,- եզրափակեց Թադևոսյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ կառավարության ներկայացրած որոշ նախագծերի հիմնավորումներն ավելի շատ ազատ ոճի շարադրություն են հիշեցնում` ընդգծելով,որ ներկայացված նախագծի հիմնավորումներն էլ այդ ոճի մեջ են: Պատգամավորի համար անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունեն այդ երեք արձակուրդային օրերը երկրի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման հետ: «Ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք որպես հիմնավորում ներկայացնում, որ այս նախագծի ընդունումը միտված է երկրի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը: Ի՞նչ կապ ունեն այդ երեք արձակուրդային օրերը սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման հետ: Ես կարծում եմ, որ որևէ կապ չունեն»,- ասաց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանի հետ համաձայնեց նաև ԱԺ պետական իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ

Մախմուդյանը: Նա նույնպես կարծիք հայտնեց, որ նախագիծը լրամշակվելու կարիք ունի, քանի որ հիմնավորումներն այնքան էլ չեն արտացոլում նախագծի իրական նպատակը: Մախմուդյանն առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումները, կատարել անհրաժեշտ փոփոխությունները և նոր միայն ներկայացնել այն խորհրդարանի քննարկմանը: Ռուստամ Մախմուդյանի առաջարկը պաշտպանեցին նաև հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ նախագծի քննարկումը հետաձգելու առաջարկն ընդունելի է` համաձայնելով պատգամավորների մտահոգությունների հետ, որ դրանում ներկայացված հիմնավորումները լրամշակվելու կարիք ունեն: Հանձնաժողովի անդամների որոշմամբ նախագծի քննարկումը հետաձգվեց:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում